Մենք ազգովին, ուրախությամբ, երջանիկ ժպիտով ծնեցինք մեր անկախությունը:
Բայց, առաջին իսկ դաժան իրականության հետ առերեսվելու պահից սկսած, ատեցինք մեր ծնածին:
Նմանվեցինք ծննդատանը իր զավակին լքող ծննդկանին:
Բայց դա քիչ էր, մենք ամեն կերպ ցանկանում ենք ոչնչացնել մեր իսկ ծնածին:
ՈՒրիշը անկարող է ոչնչացնել։ Մենք ենք ոչնչացնում:
Կենդանական աշխարհում միայն խոզն է, որ ուտում է իր ծնածին:
Ի՞նչ է, խոզի չափ էլ չկա՞նք...
Բարով լափեք։
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ